Արցախցիները ներխուժել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է

Արցախցիները ներխուժել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացան մուտք գործել շենք։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, արցախցիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։

Նրանք բողոքում են Արցախի նախագահի` հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու առհասարակ մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։

Շահրամանյանը փորձեց հանդարտեցնել մարդկանց, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Բռնի տեղահանված քաղաքացիները դժգոհեցին նաև շենքում գտնվող լրագրողների ներկայությունից և հորդորեցին իրենց հետևից չգնալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում