ԱՄՆ-ն Իսրայելին կփոխանցի Ուկրաինայի համար նախատեսված հրետանային արկեր

ԱՄՆ-ն Իսրայելին կփոխանցի Ուկրաինայի համար նախատեսված հրետանային արկեր

ԱՄՆ-ն նախատեսում է Իսրայել տեղափոխել տասնյակ հազարավոր հրետանային արկեր, որոնք նախատեսված են եղել Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Իսրայելի ներկայացուցիչներին։

Զեկույցում նշվում է, որ զինամթերքը ամիսներ առաջ պահվել է Ամերիկայի սեփական զինանոցներից արտակարգ օգտագործման համար։

Ըստ հրապարակման մեջ բերված ամերիկացի զինվորականների գնահատականի՝ ուկրաինական արկերի փոխանցումն Իսրայելին ուղղակի ազդեցություն չի ունենա Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունների վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Կոնգրեսին է դիմել Իսրայելին աննախադեպ օգնության փաթեթ տրամադրելու խնդրանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում