Մենք իրավունք չունենք էսօր էս ձևաչափով գործելաոճ դրսևորենք. Սամվել Շահրամանյան
Նմանատիպ
Այսօր Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց։ Նրանք ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել էին մուտք գործել շենք։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում էր և արցախցիներն էլ փորձում էին իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։
Շահրամանյանը, դիմելով հավաքված արցախցիների, ասել է․ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի հետագա ճակատագիրը։
Նա հավելել է. «Խնդրում եմ մեր բնակչությանը, մեր արցախցիների, էս ամենը մեծ վտանգավորության է ներկայացնում, սթափ ու զգոն լինենք էս հարցերի շուրջ։ Պետք չի դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չի։ Մենք իրավունք չունենք էսօր իրար մեջ էս ձևաչափով գործելաոճ դրսևորենք։ Ես երբեւիցե չեմ հրաժարվել բանակցելու, քննարկելու հարցերից, այդ թվում այն մարդկանց հետ, որոնք դուք համարում եք, որ անհրաժեշտ ա ներգրավել․ լրիվ բաց ենք բոլորի համար։ Ես խնդրում եմ մեր բնակչությանը, հիմա ցրվեք, զբաղվեք ձեր առօրյա հոգսերով, ձեր խնդիրները մեզ պարզ են և առաջիկայում դուք ստանալու եք հանրային ձևով պատասխան»։
Շահրամանյանը նշեց՝ հանդիպման մյուս հարցերը եղել են քաղաքական՝ «մեր ապագայի հետ կապված»։ Ես ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, բայց կան հարցեր, որոնք ես ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ կարող են պարունակել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում