Գազայում Իսրայելի գործողությունների դեմ լուրջ միջոցների անհրաժեշտության կա. Իրանի ԳՇ
Նմանատիպ
Գազայի քաղաքացիական բնակչության նկատմամբ իսրայելական ռեժիմի հանցագործությունները կանխելու համար լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա: Այս մասին ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցում։
«Անհրաժեշտ է լուրջ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ռեժիմի հանցագործությունների՝ Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա դաժան հարձակումները կանխելու և բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար», – ասել է Բաղերին:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից լայնածավալ աջակցությունը, այդ թվում՝ իսրայելական ռեժիմին զենք և ծանր զինամթերք տրամադրելը, կբարդացնի իրավիճակը։ ԱՄՆ-ի այդ քայլերը նա անվանել է մեղսակցություն իսրայելական ռեժիմի հանցագործություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում