ԵԽ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է ադրբեջանական իշխանություններին

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Նա դրական է գնահատել Ադրբեջանի և ԵԽ միջև մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստղծումը, որում թե’ իշխանության, թե’ քաղաքացիական հասարակության անդամներ են ընդգրկված: 2008 թվականից մինչև հիմա առաջին անգամ աշխատանքային խմբի գումարած նիստին ներկա են եղել շուրջ 18 իրավապաշտպան, խորհրդարանի անդամ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ:

«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ այսօրվա նիստը կհանգեցնի շոշափելի արդյունքների և մեծ թվով ակտիվիստների ազատ արձակման: Մասնավորապես, ես անհամբերությամբ սպասում եմ «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ազատմանը, ինչի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր վերջնական որոշումը»,- հայտարարել է Յագլանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում