ՀՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Փաշինյանին Զելենսկու հետ համեմատելը
Նմանատիպ
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը մեկնաբանել է ՏԱՍՍ-ի հոդվածը, թե Նիկոլ Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով։
«Ռուս գործընկերները պաշտոնական աղբյուրներով մեզ նման հաղորդագրություն չեն փոխանցել, և ՀՀ վարչապետի ելույթը Նախարարների խորհրդում ամբողջությամբ արտացոլել է ՀՀ ազգային շահերը»,- ասել է փոխնախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթից հետո լրատվամիջոցները սկսեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատելով Ուկրայինայի նախագհ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մասնավորապես, ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով որոշ բարձրաստիճան աղբյուրների, գրել էր.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում Հայաստանը դարձնել 3-րդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարում ենք 2-րդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը թռիչքներ է կատարում Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում