Օսկարի ֆավորիտն ու կախվածության գաղտնիքները․ «Աղավնիների թունել»
Նմանատիպ
Հոկտեմբերի 20-ին Apple-ը թողարկելու է աշխարհի լավագույն վավերագրողներից մեկի՝ Էրոլ Մորիսի ֆիլմը՝ «Աղավնիների թունել»-ը: Սա Մորիսի և Դեյվիդ Քորնուելի զրույցն է, նույն ինքը՝ Ջոն լե Կարրենի, հետախույզ և 20-րդ դարի լավագույն լրտեսական դետեկտիվ պատմությունների հեղինակ:
Մորիսի համար իր կենսագրությունը առիթ է անդրադառնալու Սառը պատերազմի պատմությանը և այն մարդկանց, ում ձեռքերով է ընթացել այդ կռիվը: Նա պատմում է ԽՍՀՄ կատարած այցի, Կիմ Ֆիլբիի նկատմամբ վերաբերմունքի, MI5-ում և MI6-ում հավաքագրման սկզբունքների մասին։
Հարցաքննությո՞ւն, թե՞ հարցազրույց. Էրոլ Մորիսը ֆիլմը սկսում է անմիջապես կոնֆլիկտով, դրամայով, ինտրիգով։ Նրա զրուցակիցը՝ աշխարհահռչակ գրող Ջոն լը Կարենը, երիտասարդ տարիներին աշխատել է MI5-ում և MI6-ում։ Նա շատ բան գիտի հարցաքննությունների մասին։
Ֆիլմում ցուցադրում է լրտեսության գլխավոր գաղտնիքներից մեկը։ Զրուցակիցն ասում է՝ «հարցաքննության ժամանակ գլխավորը զրուցակցի կախվածությունը հաստատելն է»։
Այս փաստավավերագրական ֆիլմը, Ըստ Քորնուելի, իր համար Աստծո հետ հանդիպման փորձ է:
Զրույցը նկարահանվել է 2019 թվականի աշնանը, երբ Քորնուելը 88 տարեկան էր։ Նա մահացել է 2020 թվականին։
Հասկանալի է, որ սա նրա համար միայն խոսակցություն չէր։ Սա յուրատեսակ մենամարտ էր։
Նման «փորձի» ավելի լավ հնարավորություն դժվար կլիներ պատկերացնել։ Էրոլ Մորիսը պարզապես վավերագրական լեգենդ չէ, օսկարակիր, ով հիանալի կինոհարցազրույցներ է վերցրել Ռոբերտ ՄաքՆամարայից, Դոնալդ Ռամսֆելդից, Էլիզաբեթ Հոլմսից և շատ այլ դժվարին բանախոսներից:
Մորիսը հայտնի է նաև իր յուրահատուկ մեթոդով։ Նա նստում է զրուցակցի ուղիղ դիմաց, սակայն հայելիների հատուկ համակարգի օգնությամբ ստեղծում է էֆեկտ, որ զրուցակիցը նայում է ուղիղ տեսախցիկին՝ դիտողին։ Սովորաբար վավերագրողները նստում են տեսախցիկի կողքին, և զրուցակցի հայացքն ուղղված է դեպի նրանց, ոչ այնքան կենտրոնացած հանդիսատեսի վրա:
Քիչ մարդիկ կարող են ուղղակիորեն խոսել տեսախցիկի հետ՝ պահպանելով զրույցի մտերմությունը: Մորիսը լուծեց այս խնդիրը։ Միևնույն ժամանակ, նրա աշխույժ, կծու ձայնը ստեղծում է հատուկ, գրեթե միստիկ զգացողություն, որ հերոսի հետ խոսում է ոչ միայն մարդ, այլ հատուկ մեկը, մի փոքր այլաշխարհիկ անձ:
Ի՞նչն է հետաքրքրում Մորիսին պատմության ամենակարևոր լրտես վիպասաններից մեկի հետ այս զրույցի մեջ: Իրականում այդքան շատ թեմաներ չկան։ Հարցազրույցի առանցքը Քորնուելի հարաբերություններն են հոր (խարդախ, զենքի առևտրական, ով մի քանի տարի բանտում է) և իր հետախուզական ծառայության հետ:
Մարդն ինքն իրեն անընդհատ խաբում է, համոզված է զրուցակիցը։ «Դա ինքնահաստատված շիզոֆրենիայի ուրախությունն է, որը սիրում են գաղտնի գործակալները»,- ասում է նա։
«Դու քայլում ես այն զգացողությամբ, որ գիտես այն, ինչ ոչ ոք չգիտի: Ֆաուստյան զգացում։ Էյֆորիա այն մտքից, որ դուք եք կառավարում աշխարհը, որոշում եք երկրների քաղաքականությունը, ձեր գաղտնի աշխատանքով պատերազմներ եք սկսում։ Եվ վստահությունը, որ ինչ-որ տեղ կա հատուկ սենյակ, որտեղ որոշվում է աշխարհի ճակատագիրը»,- շեշտում է Քորնուելը:
Բացահայտումների հետաքրքիր շարանի վերջում Մորիսը նշում է, որ, այնուամենայնիվ, «չեմ կարծում, որ մենք կարող ենք խորը ներթափանցել ուրիշի անհատականության մեջ։ Բայց մենք կարող ենք մեզ համար ստեղծել նրանց կերպարը, հետո շփվել նրանց հետ»,- ընդգծում է հեղինակը և եզրափակում ֆիլմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում