Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի մասնակիցները ցանկանում են հռչակագիր ընդունել
Նմանատիպ
Վաղը՝ հոկտեմբերի 21-ին Եգիպտոսի նախագահի նախաձեռնությամբ տեղի կունենա Մերձավոր Արևելքի հարցով գագաթնաժողով, որի արդյունքերով մասնակից երկրները ցանկանում են հռչակագիր ընդունել։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ դրա բովանդակության շուրջ տարաձայնությունները դեռ շատ են։
«Ի սկզբանե համաժողովը հավաքվում էր Գազայում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչը Եգիպտոսի համար ամենակարևոր հարցն է։ Մենք նաև ցանկանում էինք խոսել ապագա քաղաքական որոշումների որոշ ասպեկտների մասին։ Այսօր Կահիրեում տեղի է ունեցել այդ հարցի վերաբերյալ երրորդ տեխնիկական հանդիպումը, հռչակագրի բովանդակության առումով շատ տարաձայնություններ կան”, – հայտարարել է նա նշելով, որ ԵՄ-ն պնդում է, որ իր դիրքորոշումը արտացոլվի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում