ԵՄ-ում հայտարարել են ՀՀ–ում առաքելության ընդլայնման հնարավորության մասին
20/10/2023 21:10
Նմանատիպ
Ի պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքների, Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում: Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բրյուսելը չի վախենում, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին թույլ արձագանքի պատճառով Բաքուն կարող է հարձակվել Հայաստանի տարածքի վրա:
«Մենք նախագահ Ալիևին հստակ ասել ենք, որ մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Մեր առաքելությունը կամրապնդվի Հայաստանում։ Դա այն է, ինչ մենք ասում ենք Բաքվին»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում