ASEAN-ը և Պարսից ծոցի երկրները պատմական գագաթնաժողով են անց կացրել

ASEAN-ը և Պարսից ծոցի երկրները պատմական գագաթնաժողով են անց կացրել

Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 20-ին Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են համագործակցության ոլորտները 2024-ից մինչև 2028 թվականը չորս տարի ժամկետով:

Խոսքը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության մասին է, ասված է ASEAN -ի քարտուղարության համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը մտադիր են համագործակցել «էներգետիկայի և մաքուր ցածր ածխածնային էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում, ներառյալ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի և մաքուր էներգիայի այլընտրանքային աղբյուրների տեխնոլոգիաների մշակումը»։

Բացի այդ, ASEAN-ը և GCC-ն կնպաստեն գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակմանը, ներառյալ հալալ մթերքի արտադրությունը: Կողմերը պայմանավորվել են նաև ամրապնդել համագործակցությունը առևտրի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

Ակնկալվում է, որ ASEAN-ի և GCC-ի ներկայացուցիչների նախարարական հանդիպումները 2024-ից մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում համագործակցության պլանի համաձայն կանցկացվեն տարեկան կտրվածքով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Նշենք, որ ASEAN-ը անդամ երկրներն են՝ Ինդոնեզիան, Թաիլանդը, Մալայզիան, Վիետնամը, Սինգապուրը, Կամբոջան, Բրունեյը, Լաոսը, Ֆիլիպինները և Մյանմարը: GCC-ում ներառված եմ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, Օմանը և Քուվեյթը:

Սա ASEAN-ի և GCC պետությունների և կառավարությունների ղեկավարների առաջին գագաթնաժողովն է 30 տարվա համագործակցության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում