Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի քաղաքագետ լրտեսության համար

Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի քաղաքագետ լրտեսության համար

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Նազաքեթ Մամեդովան ձերբակալվել է։ Այս մասին սոցցանցերում տեղեկություն է տարածել լրագրող Անար Մամեդովը։

Քաղաքագետ Նազաքեթ Մամեդովայի կալանավորման լուրից հետո քաղաքական հասարակությունը եռում է։ Ըստ ԶԼՄ-ների՝ հայտնի ադրբեջանցի քաղաքագետը ձերբակալվել է 4 ամսով Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։

«Rybar» տելեգրամյան ալիքի հեղինակը նշում է, որ Մամեդովան ռուսական ԶԼՄ-ների հաճախակի հյուրն է եղել և Հատուկ ռազմական գործողության կողմնակիցը։

«Այս նախադեպը, ինչպես ռուսամետ լրագրողների այլ նմանատիպ կալանավորումները անբարյացակամ երկրներում, ինքնաբերաբար պետք է հակազդեցություն առաջացնի ՌԴ ԱԳՆ-ում և լրատվական միջավայրում»,- կարծում է հեղինակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում