Անգլիայի Պրեմիեր լիգան արգելել է Պաղեստինի և Իսրայելի դրոշների օգտագործումը

Անգլիայի Պրեմիեր լիգան արգելել է Պաղեստինի և Իսրայելի դրոշների օգտագործումը

Անգլիայի Պրեմիեր լիգան (EPL) և Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL) արգելել են Պաղեստինի և Իսրայելի դրոշների օգտագործումը հոկտեմբերի 21-ին և 22-ին կայանալիք ֆուտբոլային հանդիպումներում, հայտնում է Daily Mail-ը։

Այս որոշումը կապված է Մերձավոր Արևելքում շարունակվող զինված հակամարտության հետ։ Պրեմիեր լիգան և EFL-ը հույս ունեն, որ այս միջոցը կօգնի խուսափել մարզադաշտերի տրիբունաներում կոնֆլիկտներից:

Ֆուտբոլիստները հանդիպումներին կգնան սգո թևկապներով, իսկ խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ։

Պրեմիեր լիգայի հաջորդ տուրը մեկնարկում է հոկտեմբերի 21-ին։ Խաղադաշտ դուրս կգան «Լիվերպուլն» ու «Էվերթոնը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում