Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է անվանել
Նմանատիպ
Էրդողանը Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի հարձակումները։
«Գազայի հատվածի վրա հարձակումների ընդլայնումը ոչինչ չի բերի, բացի էլ ավելի մեծ ցավից, մահից և արցունքներից։ Անվտանգությունը հնարավոր չէ ապահովել հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների և եկեղեցիների ռմբակոծմամբ»,- գրել է Էրդողանը՝ X իր էջում։
Նրա խոսքով՝ տարածաշրջանը պետք է հնարավորինս շուտ փրկել արևմտյան երկրների կողմից խրախուսվող այս խելագարությունից, որտեղ արևմտյան լրատվամիջոցները մրցում են դրա լեգիտիմացման համար:
Թուրքիայի նախագահը կոչ է արել բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին անկեղծորեն աջակցել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի շուտափույթ հաստատմանն ուղղված նախաձեռնություններին՝ նշելով, որ Իսրայելի գործողությունները հավասարազոր են ցեղասպանության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում