Արցախից բռնի տեղահանված ավելի քան 55 հազար անձ ուղղորդվել է դեպի կեցության վայրեր

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 55 հազար անձ ուղղորդվել է դեպի կեցության վայրեր

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 55 հազար անձ ուղղորդվել է դեպի կեցության վայրեր, ավելի քան 25 հազարը սեփական նախաձեռնությամբ է գտել այն: Այս պահին 80 հազար անձ ունի կեցավայր: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հայտարարել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Նրանք բոլորը գտնվում են մեր ուշադրության ու հոգածության ներքո և վարչական ղեկավարները աշխատում են այդ ուղղությամբ: Նրանք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերների, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության մեր աշխատակիցների հետ ամենօրյա ռեժիմով գնահատում են բռնի տեղահանվածների կարիքները, ինչպես նաև կատարում են ընթացիկ հաշվառում, որովհետև պրոցեսը դինամիկ է:

Մենք նկատում ենք, որ շատ ընտանիքներ տեղափոխվում են իրենց կեցության վայրերից, բնակավայրերից և փնտրում են մի կողմից ավելի հարմար կեցավայրեր՝ պայմանավորված ընտանիքների վերամիավորումով, բարեկամների՝ իրար մոտ լինելու հանգամանքով, ինչպես նաև նկատվում են որոշակի միտումներ աշխատանքի, միջնաժամկետ հեռանկարների որոշակիության առումով»,- նշել է Տերտերյանը:

Վերջին 3 օրվա ընթացքում հյուրանոցներից ու հյուրատներից իրենց ընտրած բնակության վայրեր է տեղափոխվել համապատասխանաբար՝ 500, 200 և 305 բռնի տեղահանված անձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում