Արգենտինան Հայաստան է ուղարկել հումանիտար օգնություն
22/10/2023 13:39
Նմանատիպ
Արգենտինան Հայաստան է ուղարկել հումանիտար օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար։ Այս մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեպանատունը։
Նշվում է, որ Բուենոս Այրեսից Երևան է ժամանել հատուկ չվերթ։
«Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, ովքեր իրականություն դարձրեցին այս հումանիտար առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով»,- ասված է հաղորդագրությունում:
Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը ու «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում