Կարիբյան ճգնաժամ․ ինչպես էր աշխարհը կանգնել միջուկային պատերազմի շեմին

Կարիբյան ճգնաժամ․ ինչպես էր աշխարհը կանգնել միջուկային պատերազմի շեմին

1962 թվականի հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Կուբայում հայտնաբերել են խորհրդային հրթիռներ։ Նույն օրը Ջոն Քենեդին հայտարարեց կղզու ծովային շրջափակման մասին, և սկսվեց Կարիբյան ճգնաժամը։

Նկարում պատկերված է, թե ինչպես են Մանհեթենում կուբացի փախստականները դիտում նախագահ Քենեդիի ելույթի հեռարձակումը:

1962 թվականին Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի առճակատումը սուր փուլ մտավ։

Ի պատասխան Թուրքիայում ամերիկյան հրթիռների տեղակայման՝ ԽՍՀՄ-ը 1962 թվականին Կուբա է մատակարարել ատոմային լիցքավորմամբ հրթիռային համակարգեր։

Այնտեղից նրանք կարող էին մեկ ժամից հասնել Վաշինգտոն։

Այնուհետև ԱՄՆ-ն արգելափակեց Կուբայի շուրջ 500 մղոնանոց ծովային գոտին:

Այսպիսով, Ամերիկան հայտնվեց պատերազմ սկսող պետության կարգավիճակում։

Աշխարհը համակարգված գնում էր դեպի պատերազմ․ խորհրդային հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը Կուբայում խոցեց U-2 հետախուզական ինքնաթիռը։ Օդաչուն մայոր Ռուդոլֆ Անդերսոնն էր, որը զոհվեց։

Քենեդու խորհրդականները սկսեցին վճռական քայլեր պահանջել Կուբայի դեմ։

Սակայն, չնայած հակամարտությունների աճող աստիճանին, Քենեդին հրաժարվեց ներխուժել Կուբա և հետ քաշեց միջուկային հրթիռները Թուրքիայից: Խորհրդային Միությունն իր հրթիռներ ևս հեռացրեց Կուբայի տարածքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում