Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով․ Արման Թաթոյան
Նմանատիպ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ ապացուցում է, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով։
Նա մասնավորապես գրել է. «Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Այս ապացույցները հիմնավորում են, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով` Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար: Սա նաև արվել է հանցանքների հետքերը թաքցնելու նպատակով: Մեկուսացվել են խոշոր բնակավայրերն իրենց գյուղերով՝ Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին և Ստեփանակերտը»:
Նա եզրափակել է՝ ասելով հետևյալը. «Այդ օրերին ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին նաև բնակելի տներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կենսական նշանակության ենթակառուցվածքները (օրինակ` գյուղերի դպրոցներ, ամբողջ Ստեփամակերտի ջարամատակարարման համակարգը և այլն)»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում