Վերսալյան պալատը մեկ շաբաթվա ընթացքում յոթերորդ անգամ տարհանվել է
Նմանատիպ
Ֆրանսիայի Վերսալյան պալատի այցելուները մեկ շաբաթվա ընթացքում յոթերորդ անգամ տարհանվել են ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 22-ին X-ում (նախկին Twitter) հայտնել է Վերսալյան պալատի մամուլի ծառայությունը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով Վերսալի պալատը տարհանում է այցելուներին և կվերաբացվի ստուգումների ավարտից հետո։ Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այցելուներին կթույլատրվի վերադառնալ թանգարան, երբ բոլոր ստուգումները ավարտվեն:
Վերսալի պալատն առաջին անգամ տարհանվել է հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ վարչակազմը ստացել է ռումբի սպառնալիքի մասին հաղորդումներ: Տարհանումն իրականացվել է ոչ միայն պալատի այցելուների, այլև այգում զբոսնող հյուրերի շրջանակում։
Նույն օրը Փարիզի Լուվրը որոշել է փակել իր դռները այցելուների առաջ՝ ռումբի մասին հաղորդումներ ստանալուց հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում