«Ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորման ղեկավարը սպանվել է Սիրիայում

Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դիքերի գնդակոծման ընթացքում մահացել է ահաբեկիչների ղեկավարներից մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Բադալովը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Նրա հետ միասին մահացել են ևս 25 ահաբեկիչներ: Ինչպես տեղեկացնում է ANS PRESS-ը, Բադալովը նախկինում ակտիվ զբաղվել է քաղաքականությամբ և եղել է Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժման անդամ:

2000-2001թթ-ին նա եղել Պանկիսյան կիրճում ստեղծված ռազմական խմբավորման ղեկավարը, որը մասնակցում էր Չեչնիայում հակառուսական գործողություններին:

Իսկ 2002թ-ին ստեղծել էր «Ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը, սակայն ձերբակալվել է և դատապարտվել 10 տարի ազատազրման: 2013թ-ին ազատ է արձակվել և մեկնել Սիրիա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում