Իրանն ու Հայաստանը կանցնեն ազգային արժույթով հաշվարկի

Իրանն ու Հայաստանը կանցնեն ազգային արժույթով հաշվարկի

Իրանն առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի: Այս մասին հայտնել է ռուս-իրանական համատեղ առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրկազեմին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով IRNA գործակալությանը։

Նա հավելել է, որ Մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար։

Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև 2024 թվականի մարտ հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում