Թեհրանում «3+3» բանակցությունների նպատակը տարածաշրջանային անվտանգությունն է
Նմանատիպ
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման հիմնական նպատակն ու օրակարգը տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է:
Իրանի մայրաքաղաքում այսօր կայանալու է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Այս ձևաչափը նախատեսում է նաև Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին մինչ օրս հրաժարվում է միանալ դրան։
Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը, Ջալալին նշել է, որ Թեհրանի կազմակերպած հանդիպման օրակարգի գլխավոր հարցը տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդումն է Իրանի հարևանության քաղաքականության շրջանակում:
Ջալալին ավելացրել է, որ խոսքը տարածաշրջանի երկրների համագործակցության և փոխգործակցության հարցերի ու արտաքին խաղացողների չմիջամտելու մասին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում