Պետդեպը «ողջունել է» «3+3» ձևաչափով հանդիպումը
Նմանատիպ
ԱՄՆ–ն ողջունում է ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, և կամ ով է վարում դրանք։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝մեկնաբանելով Իրանում «3+3» ձևաչափով հանդիպումը։
«Միևնույն ժամանակ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, սակայն վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացելարգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսինհայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում