Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի օրակարգային հարցերը

Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի օրակարգային հարցերը

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:

Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել  է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը՝ «3+3»-ը, որին մասնակցել են նաև Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները: Վրաստանը հանդիպմանը չի մասնակցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում