Վրաստանը կարող է միանալ «3+3» ձևաչափին
Նմանատիպ
Հարավային Կովկասի հարցով «3+3» հանդիպման ձևաչափը տեսանելի ապագայում կարող է աշխատել Վրաստանի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով Թեհրանում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթը:
«Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, իրենց բոլոր գործողություններում հիմնականում ելնում են ազգային հիմնարար շահերից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում «3+3» ձևաչափը հնարավոր է գործի լիարժեք»,- ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով` հանդիպման ընթացքում բոլոր մասնակիցները համաձայնվել են, որ «3+3» ձևաչափի դուռը բաց է մնում Վրաստանի համար։
«Մենք հասկանում ենք, թե ինչու է Վրաստանի ղեկավարությունը մինչ այժմ զերծ մնում այս «վեցնյակին» միանալուց, և գնահատում ենք, որ Վրաստանի ղեկավարությունը ելնում է ապագայում դա անելու հնարավորությունից»,– նշել է նախարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում