Կրեմլը «բացարձակապես համաձայն է» Ջո Բայդենի հետ

Կրեմլը «բացարձակապես համաձայն է» Ջո Բայդենի հետ

Կրեմլը «բացարձակապես համաձայն է» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության հետ, որ մարդկությանը անհրաժեշտ է նոր աշխարհակարգ՝ փոխարինելու վերջին 50 տարիների ընթացքում գոյություն ունեցողը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։

«Մենք միանգամայն համաձայն ենք պարոն Բայդենի հետ, սա հազվադեպ դեպք է, երբ մենք բացարձակապես համաձայն ենք նրա ասածի հետ։ Իսկապես, աշխարհին անհրաժեշտ է նոր աշխարհակարգ՝ հիմնված բոլորովին այլ սկզբունքների վրա, զերծ գլոբալ կառավարման բոլոր մեխանիզմները մեկ պետության ձեռքում կենտրոնացնելու փորձերից, զերծ իր կամքն ու որոշումները այլ երկրներին պարտադրելու փորձերից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Միացյան Նահանգների նախագահը հատուկ շեշտել է ԱՄՆ-ի՝ նման կարգ կառուցելու կարողության մասին։ «Եվ այստեղ մենք համաձայն չենք. այս մասով մենք համաձայն չենք, քանի որ ԱՄՆ-ն այսպես թե այնպես, անկախ նրանից, թե ինչ աշխարհակարգի մասին են խոսում, նկատի ունեն ամերիկակենտրոն աշխարհակարգը, այսինքն՝ աշխարհ, որը պտտվում է ԱՄՆ-ի շուրջ։ Այսպես այլևս չի լինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Ջո Բայդենը հոկտեմբերի 21-ին, ելույթ ունենալով Վաշինգտոնում նախընտրական ելույթի ժամանակ, ասել է, որ մարդկությանը անհրաժեշտ է նոր աշխարհակարգ։

«Կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք ինչ-որ բան անելու, եթե բավականաչափ համարձակ և ինքնավստահ լինենք, որպեսզի աշխարհը համախմբենք այնպես, ինչպես նախկինում չի արվել: Մենք 50 տարի ապրել ենք հետպատերազմյան ժամանակաշրջանում, և ամեն ինչ լավ է ստացվել, բայց փչացել է։ Մեզ պետք է նոր՝ ինչ-որ իմաստով նոր աշխարհակարգ»,- ասել է նա իր ելույթի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում