Հարձակում է տեղի ունեցել ամերիկյան երեք ռազմաբազաների վրա

Հարձակում է տեղի ունեցել ամերիկյան երեք ռազմաբազաների վրա

Երեկ գիշեր Սիրիայում և Իրաքում իրանամետ խմբավորումները գրեթե միաժամանակ անօդաչու սարքերով հարձակվել են երեք ամերիկյան ռազմաբազաների վրա։ Հարձակվել են Ալ-Թանֆի, Ալ-Շադադիի և Ալ-Օմարի օբյեկտների վրա:

Վնասի չափը մնում է անհայտ։ Համացանցում տարածված լուսանկարները վերաբերում են նախորդ տարիներին, որոշ դեպքերում անգամ Սիրիայի հետ որևէ կապ չունեն։

Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ընդհատել է իր ասուլիսը և գնացել է իրավիճակային սենյակ, որտեղ հանդիպել է պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ։

Հաշվի առնելով աճող էսկալացիան, ԱՄՆ Զինված ուժերի խորհրդանշական հարվածները Սիրիայում և Իրաքում իրանամետ ուժերի դիրքերին միանգամայն հնարավոր են, ինչպես դա եղավ 2017 և 2018 թվականներին, երբ ամերիկացիները օգտագործեցին Tomahawk ծովային թևավոր հրթիռներ:

Ավելին, հինգ Tomahawk-ներ՝ ընդհանուր թվով ավելի քան 100 հրթիռներով, կենտրոնացած են Սիրիայի Արաբական Հանրապետության ափերի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում