Մակրոնը կփորձի լուծել «երկու պետությունների միջև լարվածությունը»

Մակրոնը կփորձի լուծել «երկու պետությունների միջև լարվածությունը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ինքնաթիռը երեքշաբթի առավոտյան ժամանել է Թել Ավիվի օդանավակայան։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM-TV հեռուստաալիքը։

Ֆրանսիայի նախագահը Իսրայել այցը պետք է սկսի ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակման արդյունքում զոհվածների ընտանիքների հետ հանդիպումով, պարզաբանում է հեռուստաալիքը։

Բացի այդ, Մակրոնը կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախագահ Իսահակ Հերցոգի և ընդդիմության առաջնորդների հետ, որոնք ազգային միասնության կառավարության մաս են կազմում։

Ելիսեյան պալատի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն իր այցով ձգտում է ոչ միայն համերաշխություն ցուցաբերել Իսրայելի հետ, այլ նաև «ամենաանմիջական առաջարկներ» անել՝ պատանդներին ազատելու համար, էսկալացիան կանխելու և Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու համար։ Նա կփորձի աշխատել հակամարտության «երկու պետությունների միջև լարվածության» լուծման ուղղությամբ:

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Մակրոնի այցը առանձնահատուկ արձագանք կունենա նաև Ֆրանսիայում, որտեղ մահմեդական և հրեական համայնքները ծայրահեղ վիճակում են իսլամիստ գրոհայինի կողմից ուսուցչի սպանությունից հետո, որը Ֆրանսիայի իշխանությունները կապում են Գազայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Մինչ Էմանուել Մակրոնը, Իսրայել էին այցելել նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում