ԱԳՆ պաշտոնյաները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգը
24/10/2023 12:05
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ու Իրանի ԱԳ նախարարի տնտեսականհարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին քննարկել են ՀՀ-ԻԻՀ միջև երկկողմ տնտեսականօրակարգին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:
«Կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ տնտեսական ծրագրերի առաջընթացիկապակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինությաննախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստերագրելուարարողությանը մասնակցելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում