Թուրքիայի հարավում ավտոբուս է վթարի ենթարկվել. տուժել է շուրջ 40 մարդ

Թուրքիայի հարավում ավտոբուս է վթարի ենթարկվել. տուժել է շուրջ 40 մարդ

Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 38 մարդ է տուժել։Նրանցից 8-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Ilhas (İHA) գործակալությունը:

Muş Ovası ընկերության 34 KG 4949 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը, որը ՄուշիցՍտամբուլ էր ուղևորվում, հորդառատ անձրևի պատճառով (ենթադրաբար) սայթաքունճանապարհին կորցրել է կառավարումը և շրջվել:

Ըստ տեղեկությունների ավտոբուսում եղել է 41 մարդ:
Վթարի վայր են մեկնել շտապօգնության մեքենաները, ոստիկանության աշխատակիցները, հրշեջներն ու փրկարարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում