WhatsApp-ը չի աշխատի որոշ սմարթֆոնների վրա

WhatsApp-ը չի աշխատի որոշ սմարթֆոնների վրա

WhatsApp հաղորդագրությունների փոխանակման ծրագիրը դադարել է աշխատել հնացած օպերացիոն համակարգով Android սմարթֆոնների վրա, 2023 թվականի հոկտեմբերի 24-ից հավելվածն աջակցվում է միայն Android OS 5.0 և ավելի տարբերակով օպերացիոն համակարգերին։ Այս մասին տեղեկացրել է ընկերությունն իր պաշտոնական էջում։

Բացի Android 5.0-ից և ավելի բարձր տարբերակներից, WhatsApp-ը խորհուրդ է տվել օգտագործել iPhone iOS 12 և ավելի բարձր օպերացիոն համակարգերով, ինչպես նաև KaiOS 2.5.0 հեռախոսներ, ներառյալ JioPhone և JioPhone 2:

Հիշեցնենք, որ WhatsApp-ի օգնության կենտրոնը սեպտեմբերի վերջին հայտարարել էր հնացած օպերացիոն համակարգով Android սմարթֆոնների մեսենջերի դադարեցման մասին։ Ընկերությունը տեղեկացրել էր՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ից մեսենջերն այլևս հասանելի չի լինի միլիոնավոր Android սմարթֆոններին։

Նախկինում մեսենջերն աջակցվում էր 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգով Android սարքերում, ինչպես նաև iOS 12 և ավելի օպերացիոն համակարգով iPhone-ներում։

Մինչ օպերացիոն համակարգի աջակցության ավարտը, օգտատերը մի քանի անգամ համապատասխան ծանուցումներ են ստացել անմիջապես WhatsApp-ում։

Նշենք, որ WhatsApp-ը, ինչպես և Facebook, Instagram հարթակները պատկանում են Meta ընկերությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում