Արցախի նախկին պետնախարարը ՀՀ-ում կզբաղվի փաստաբանական գործունեությամբ
24/10/2023 13:28
Նմանատիպ
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ Գուրգեն Ներսիսյանը նախքան պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի գլխավոր դատախազն էր։
Նրա լիազորություններն այս տարվա փետրվարի 24-ին վաղաժամկետ դադարեցվել էին։ Դրանից մեկ օր առաջ պետնախարարի պաշտոնից ազատվել էր Ռուբեն Վարդանյանը և օրեր անց այդ պաշտոնում նշանակվել էր Գուրգեն Ներսիսյանը։ Այս տարվա օգոստոսի 31-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, և պետական նախարար էր նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում