Bitcoin-ի գինը կտրուկ աճել է
Նմանատիպ
Առևտրային նստաշրջանի ընթացքում բիթքոյնի արժեքն աճել է 16,08%-ով և կազմել 35,141 հազար դոլար։ Այս մասին տեղեկացրել է Coindesk հարթակը։
2022 թվականից սկսած բիթքոյնի գինը նվազել և կազմում էր 34,721 հազար դոլար։
Վերջին անգամ բիթքոյնի գինը գերազանցել է 35 հազար դոլարը 2022 թվականի մայիսի 7-ին, ապա միանգամից նվազել է։
Բիթքոյնի հետ միասին Binance բորսայում աճ է գրանցել նաև stablecoin Tether USD (USDT):
Գնային տեղաշարժ է տեղի է ունեցել այն բանից հետո, երբ BlackRock-ի Bitcoin-ի բորսայում առևտրային ֆոնդը (ETF), որը կոչվում է iShares Bitcoin Trust, հայտնվել է Դեպոզիտարիայի հավատարմագրային և քլիրինգային կորպորացիաների ցուցակում:
«Սա DTCC-ում թվարկված առաջին արժութային ETF-ն է․ այլ կազմակերպություններ դեռևս չկան», – գրել է Bloomberg-ի ETF շուկայի ավագ վերլուծաբան Էրիկ Բալչունասը:
Կրիպտոարժույթի գնի կտրուկ աճը հրահրեց կրիպտո բորսաներում թրեյդերների մարժան դիրքերի զանգվածային լուծարմանը: Ըստ Coinglass-ի՝ վերջին 24 ժամվա ընթացքում թրեյդերները, ովքեր խաղադրույք են կատարել բիթքոյնի փոխարժեքի անկման վրա, միասին կորցրել են ավելի քան 310 միլիոն դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում