Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը
Նմանատիպ
Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը։
Հարցի քննարկման ընթացքում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է․ «Փաստորեն, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ, այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար։
Հենց այս հիմնավորմամբ ենք մենք որոշում կայացնում Ռուսաստանի տարածքում այլ երկրների ազգային վարորդական իրավունքի վկայականների օգտագործման թույլտվության վերաբերյալ։ Տեսնում ենք, որ Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումները բոլորովին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում