Ֆրանսիան պատրաստակամ է Սյունիքի մարզի ԲԿ-ներին աջակցություն տրամադրել
Նմանատիպ
Ֆրանսիան պատրաստակամ է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին ընդլայնված աջակցություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսը, որի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումալյանը։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը, ինչպես նաև տեղահանվածներին առաջնային օղակում հավաքագրման գործընթացը, անվճար տրամադրվող բուժօգնության հարցերը, այդ թվում` հիվանդանոցային:
Ջումալյանը նշել է, որ արդեն 45 հազարից ավելի տեղահանվածներ են գրանցվել առաջնային օղակում և այդ գործընթացը շարունակվում է:
Իր հերթին Թիերի Կովաքսը նշել է, որ առողջապահական ծրագրերի ընդլայնման այս հնարավորությունը պետք է օգտագործել շատ աշխատանք անելու ու ավելի մեծ արդյունքների հասնելու համար` ամրապնդելով հայ-ֆրանսիական գործակցությունը։
Հանդիպման ավարտին ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ներդրումներ կատարել առողջապահության ոլորտի զարգացման համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում