Google-ն Իսրայելում և Գազայի հատվածում անջատել է երթևեկության տվյալները

Google-ն Իսրայելում և Գազայի հատվածում անջատել է երթևեկության տվյալները

Գազայի հատված հնարավոր ցամաքային ներխուժումից առաջ իսրայելական բանակի խնդրանքով Google-ն Իսրայելում և Գազայի հատվածում անջատել է երթևեկության տվյալները  իր Maps և Waze հավելվածների համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Ինչպես նախկինում արել ենք կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ՝ ի պատասխան տարածաշրջանային զարգացումների, մենք ժամանակավորապես անջատել ենք իրական երթևեկության պայմանները և գերբեռնվածության մասին տեղեկատվությունը դիտելու հնարավորությունը՝ ելնելով տեղական համայնքների անվտանգությունից», – ասել է Google-ի ներկայացուցիչ Քերոլայն Բուրդոն:

Google-ի ներկայացուցիչը նշել է, որ երթուղի կառուցելու հնարավորությունը կմնա։

«Յուրաքանչյուր ոք, ով ճանապարհորդում է կոնկրետ վայր, կշարունակի ստանալ երթուղիներ և ժամանման գնահատված ժամեր՝ ելնելով ընթացիկ երթևեկության պայմաններից»,- նրա խոսքերը մեջբերում է The Washington Post-ը:

Բուրդոն չի պատասխանել հրատարակչության հարցին, թե արդյոք փոփոխությունները կատարվել են Իսրայելի խնդրանքով։

Bloomberg-ը հիշեցրել է, որ Google-ը նմանատիպ գործողություններ է ձեռնարկել Ուկրաինայում 2022 թվականին ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո՝ անջատելով տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի իրական ժամանակի տվյալները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում