Խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու իրական շանսեր կան. Բայրամով
Նմանատիպ
Իրական շանսեր կան կարճ ժամանակում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում անցկացված հանդիպման արդյունքները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում