Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները ուժեղացնում են իրենց հարձակումները ամերիկյան ուժերի դեմ. CNN

Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները ուժեղացնում են իրենց հարձակումները ամերիկյան ուժերի դեմ. CNN

ԱՄՆ-ն ունի հետախուզական տեղեկատվություն այն մասին, որ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորային խմբավորումները ծրագրում են ուժեղացնել հարձակումները Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի դեմ, քանի որ Իրանը փորձում է շահարկել տարածաշրջանում Իսրայելին ԱՄՆ-ի աջակցությանն ուղղված հակազդեցությունը, ըստ բազմաթիվ ամերիկացի պաշտոնյաների: Այս մասին հոդված է հրապարակվել ամերիկյան CNN պարբերականում։

Ոչ կառավարական, աշխարհազորային խմբավորումներն արդեն մի քանի անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ուժերի վրա։

Սակայն ԱՄՆ-ն այժմ ունի հատուկ հետախուզություն, որ այդ նույն խմբերի հարձակումները կարող են էլ ավելի սրվել, քանի դեռ պատերազմը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվում է:

ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ այս պահին Իրանը կարծես թե խրախուսում է խմբերին, այլ ոչ թե բացահայտ ուղղորդում: Նրանք հավելել են, որ Իրանը ցուցումներ է տալիս զինված խմբավորումներին, որ եթե նրանք շարունակեն հարձակվել ԱՄՆ-ի կամ Իսրայելի թիրախների վրա նրանք չեն պատժվի, օրինակ՝ չի սպառնա զինամթերքի համալրմանը։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ «այդ խմբավորումների» և Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի միջև «շատ ուղիղ կապ կա» և նա նշել է, որ ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է առաջիկա օրերին այս հարձակումների որևէ նշանակալի էսկալացիայի հնարավորությամբ»:

CNN-ի այն հարցին, թե Իրանը ղեկավարում է խմբերը, Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է. «Անկախ նրանից, թե նրանք ուղղորդում են խմբերը, թե ոչ, սրանք աշխարհազորայիններ են, որոնց Իրանը աջակցել է, և պատասխանատու է նրանց համար»:

ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա վերջերս անօդաչու թռչող սարքերի հարձակումների դեպքում «Իրանն, անշուշտ, ավելի մեղավոր է, քան Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման դեպքում», – CNN-ին ասել է հետախուզությանը մոտ մեկ այլ անձ:

«Իրանական վստահված ուժերը» նախկինում հարձակվել են ամերիկյան զորքերի վրա տեղակայված հենակետերի վրա, և ԱՄՆ-ը պատասխանել է խմբավորումների ենթակառուցվածքների վրա ավիահարվածներով: Սակայն մեկ այլ աղբյուր ասել է, որ հենց հիմա իրանցիների «հակամարտությունը ընդլայնելու ախորժակը մեծ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում