Ոչ մեկը չի պարտավորեցնում Հունգարիային լինել ԵՄ անդամ. Բորել

Ոչ մեկը չի պարտավորեցնում Հունգարիային լինել ԵՄ անդամ. Բորել

Եմ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը արձագանքել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ ԵՄ-ում Հունգարիայի անդամակցությունը Խորհրդային օկուպացային համեմատելու փաստին։ ԵՄ-ն ԽՍՀՄ-ի վատ նմանակումն է, իր ելույթներից մեկում ասել է Օրբանը։

«Ճիշտն ասած, ես չեմ տեսնում նմանություն Բուդապեշտի խորհրդային օկուպացիայի և  Բերլամոնում (Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում) կատարվողի միջև։ Ես չեմ տեսել այնտեղ ոչ մի տանկ։ Ոչ մեկը չի պարտավորեցնում Հունգարիային լինել ԵՄ անդամ»,- նշել է Բորելը։

Համեմատելով ԵՄ-ն ԽՍՀՄ-ի հետ ` Հունգարիայի վարչապետը մեղադրել է ԵՄ-ին իր երկրին ինքնությունից զրկելու և ազատական  ժողովրդավարություն պարտադրելու մեջ։ Օրբանը հայտարարել է, որ Բրյուսելը օգտագործում է Հունգարիայի դեմ մեթոդներ, որոնք հիշեցնում են խորհրդային իշխանության ժամանակները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում