Չինաստանը եւ ԱՄՆ-ն երկու համաշխարհային տերություններ են, և այն, թե արդյոք նրանք կկարողանան գտնել համակեցության ճիշտ ուղին, վճռորոշ նշանակություն ունի ամբողջ աշխարհում խաղաղության և զարգացման համար։
Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի ամենամյա գալա ընթրիքի մասնակիցներին ուղղված շնորհավորական նամակում: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Չինաստանն ու ԱՄՆ-ն երկու համաշխարհային տերություններ են, և այն, թե արդյոք նրանք կկարողանան գտնել համակեցության ճիշտ ուղին, վճռորոշ նշանակություն ունի ամբողջ աշխարհում խաղաղության և զարգացման, ինչպես նաեւ մարդկության ապագայի և ճակատագրի համար»,-հայտարարել Է Սի Ցզինպինը, որի խոսքը մեջբերել Է Չինաստանի ԱԳՆ-ն իր կայքում: