«Զանգեզուրի միջանցքի» նախագիծն այլևս գրավիչ չէ Բաքվի համար․ Հաջիև

«Զանգեզուրի միջանցքի» նախագիծն այլևս գրավիչ չէ Բաքվի համար․ Հաջիև

«Զանգեզուրի միջանցքի» նախագիծն այլևս գրավիչ չէ Բաքվի համար, քանի որ նմանատիպ նախաձեռնություններ կարելի է մշակել նաև Իրանի հետ: «Politico» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմենթ Հաջիևը։

Միաժամանակ Հաջիևը շեշտել է, որ Բաքուն մինչև հիմա օրակարգից չի հանել «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։

«Նախագիծը դեռ սեղանին է, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իսկապես հետաքրքրված է դրանով»,- հայտարարել Է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Մեկնաբանելով Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապի շուրջ իրենց պահանջները և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները՝ Հաջիևն ասել է. «Իրական շանսեր կան Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մեր օրակարգը վերաբերում էր միայն երկկողմանի ներգրավվածության շրջանակներում տրանսպորտային հանգույցի և կապի հաստատմանը»։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը չի ծրագրում գրավել Սյունիքը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Բաքուն Թեհրանի հետ պայմանավորվել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ անցկացնել՝ շրջանցելով Հայաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում