Երևանը 4 նոր փոխքաղաքապետ ունի

Երևանը 4 նոր փոխքաղաքապետ ունի

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում էր Երևանի փոխքաղաքապետեր ընտրելու հարցը: Երևանի ավագանին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում ընտրել է «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին։ Նա ստացել է 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն։

Բացի այդ, փոխքաղաքապետի պաշտոններ են ստացել ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը։

Լևոն Հովհաննիսյանը 31 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ։ Սուրեն Գրիգորյանը ստացել է 32 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայն։

«Հանրապետություն» կուսակցությունից ընտրված փոխքաղաքապետի թեկնածու Սարգիս Մադաթյանը 32 կող, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ստանձնել է պաշտոնը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լքել են նիստերի դահլիճը։

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ավագանու առաջին նիստը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևան քաղաքի քաղաքապետ են ընտրել Տիգրան Ավինյանին։ Այնուհետև խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության հուշագիր, որով «Հանարպետություն» կուսակցությանը հնարավորություն է տրվել առաջադրել փոխքաղաքապետի թեկնածու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում