Որոշ ուժեր ցանկանում են ընդլայնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում․ Պուտին
Նմանատիպ
Որոշ ուժեր փորձում են այլ երկրներին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ, ասել է Վլադիմիր Պուտինը կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Մենք տեսնում ենք որոշ ուժերի կողմից հետագա էսկալացիա հրահրելու, որքան հնարավոր է շատ այլ երկրների և ժողովուրդների հակամարտության մեջ ներքաշելու փորձեր՝ դրանք օգտագործելով սեփական եսասիրական շահերի համար։ Նրանք փորձում են քաոսի, փոխադարձ ատելության իրական ալիք բարձրացնել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև նրա սահմաններից դուրս»,- ասել է նա։
Պետության ղեկավարը նշել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը վերաբերում է նաև Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ երկիրը տագնապով ու ցավով է հետևում Սուրբ Երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք սրբազան նշանակություն ունեն քրիստոնյաների, մահմեդականների և հրեաների համար։
Նախագահն ընդգծել է, որ ներկայումս այս տարածաշրջանում հումանիտար աղետ է տեղի ունենում։ Նա նաև հայտարարել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում կրոնական զգացմունքների վրա խաղալու փորձերի մասին։
Պուտինի խոսքով՝ նման գործողությունների նպատակը աշխարհում անկայունության ավելացումն է։
Նախագահը նաև կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն ու բռնությունը տարածաշրջանում։
«Հակառակ դեպքում, ճգնաժամի հետագա աճը հղի է ծանր և ծայրահեղ վտանգավոր, կործանարար հետևանքներով, և ոչ միայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար»,- նշել է նա։
Պետության ղեկավարը հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումն այս հակամարտության վերաբերյալ. այն հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների վրա, որոնք նախատեսում են երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծումը։ Նա ընդգծել է, որ դա միակ ճանապարհն է Մերձավոր Արևելքում երկարաժամկետ և հիմնարար խաղաղության հասնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում