Կանադայի ԱԳ նախարարը Ջերմուկում է
Նմանատիպ
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Նա Ջերմուկում այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։
«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ԵՄ անդամություն չունեցող առաջին երկիրն է, որ միանում է այս առաքելությանը»,– ասել է նա։
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ այս առաքելությունը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով։
Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը եղել է նաև մարտական դիրքերում։
Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանը Մելանի Ժոլիին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և տվյալներ փոխանցել այդ հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ։
Բադասյանը մանրամասնել է, որ այդ հատվածում Ադրբեջանը մխրճվել և զավթել է 7600 հեկտար տարածք։
Ինչպես նաև, Ժոլին հանդիպում կունենա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Երևանում մասնակցել էր Կանադային դեսպանատան հանդիսավոր բացման արարողությանը, որից հետո հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում