Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի՝ The Wall Street Journal-ին տված հարցացրույցը
Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։
«Իհարկե, շարունակվում են փորձերը՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես կնքելու խաղաղության պայմանագիրը։ Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և ողջ շրջանում ավելի դրական կենսամակարդակի հասնելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Կրեմլը «հակված չէ Wall Street Journal-ն ընկալել որպես առաջնային աղբյուր», ուստի նրանք ակնկալում են այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը ստանալ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի միջոցով, հատկապես՝ Wall Street Journal-ի»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հայ ընկերների հետ երկխոսության շատ ընդարձակ օրակարգ ունի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում