Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին

Իրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին

Եթե ​​Միացյալ Նահանգները որոշի հարձակվել Իրանի տարածքի վրա, «կտրվի պատկերացրածից միանգամայն դուրս պատասխան»: Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին, տեղեկությունը փոխանցում է «Վեդոմոստ»-ը։

Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի շրջանակում, քննարկելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, դիվանագետը նշել է, որ պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու միջոցներ պետք է ձեռնարկեն բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն։

«Առաջին անգամը չէ, որ Միացյալ Նահանգները մեզ սպառնում է, մենք սովոր ենք ամենօրյա սպառնալիքներին։ Բայց, ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա և նրանք թույլ տան այդպիսի սխալներ, Իրանի պատասխանը դուրս կլինի բոլոր պատկերացումներից»,- ընդգծել է Մոհամմադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին:

Հենց հիմա Իրանը գործադրում է բոլոր ջանքերը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունը դադարեցնելու համար, հավելել է նա։

«Իրավիճակը աղետալի է, մենք պետք է դադարեցնենք այն»,- դժգոհել է Օլ-Իսլամին և հավելել, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան՝ հակամարտությունը տարածվի։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ամի Խամենեին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մեղսակից է Գազայի հատվածում մարդկանց դեմ հանցագործություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում