ԵՄ առաքելությունը մոնիտորինգի անվան տակ տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ
Նմանատիպ
Ռուսաստանը, եթե Երևանում լինի քաղաքական կամք, պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին՝ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գնալով ակնհայտ է դառնում Երևանի` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում արևմտյան միջնորդությանը ապավինելու և ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը կասեցնելու փորձերը, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Եթե Երևանում լինի քաղաքական կամք, մենք դեռ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով»,- ասել է Զախարովան։
Այս առնչությամբ Զախարովան նշել է նաև, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ։
Ըստ Զախարովայի՝ եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել։ «Փոխարենը, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելություն, որը մոնիտորինգի անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ՝ զեկույցներ պատրաստելով բացառապես Բրյուսելի համար»:
Ինչպես նշում է Զախարովան, առաքելության «արդյունավետության» մասին կարող ենք դատել կոնկրետ դրական արդյունքների բացակայությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում