ԵԱՏՄ-ն կմշակի երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու մոտեցումներ
Նմանատիպ
ԵԱՏՄ երկրները կմշակեն ընդհանուր մոտեցումներ՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու, արտահանման վերամշակման ժամանակ ծագած իրավական խնդիրների լուծման համար։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիա կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Փաստաթուղթը կոչվում է «Եվրասիական տնտեսական համագործակցության ուղու մասին համաձայնագիր»: Այն դեռևս աշխատանքային քննարկումների մեջ է, ակնկալվում է, որ վերջնական տեքսով պատրաստ կլինի և կներկայացվի 2023 թվականի դեկտեմբեր ամսին նախատեսված ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպման քննարկմանն ու վավերացմանը: Քանի որ փաստաթուղթը դեռ աշխատանքային փուլում է, շատ մանրամասներ չեն հաղորդվում:
Բանախոսը տեղեկացրեց, որ վերոնշյալ համաձայնագրի հիմքում դրված է ԵԱՏՄ տարածքում ապրանքների ծագման կանոնների մասին համաձայնագիրը, որը նույնպես շուտով կնախապատրաստվի ստորագրման։ Համաձայնագրի նախագծում բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք դեռ ամբողջությամբ չեն քննարկվել: Այն ներառում է ԵԱՏՄ երկրների ընդհանուր մոտեցումները՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու վերաբերյալ, ինչպես նաեւ կստեղծի միասնական իրավական դաշտ, որի հիման վրա երկրները կլուծեն խնդիրները՝ պետության ներսում արտահանման գրանցման ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում