ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 95-րդ հորիզոնականում է

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 95-րդ հորիզոնականում է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է չորս տեղով և այժմ զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Արգենտինան։ Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։ Եվրո-2024-ի ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակից խորվաթները զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը, Ուելսի հավաքականը 28-րդն է, Թուրքիան ՝ 38 – րդը, Լատվիայի հավաքականը`132-րդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում