Հայաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարարը

Հայաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարարը

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

«ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի համատեղ մամուլի ասուլիսը»,– ասված է հաղորդագրությունում։ Սիյարտոն Հայաստան կժամանի աշխատանքային այցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում