Ռյաբկովը Իրանի գործընկերոջ հետ քննարկել է իրանական հրթիռային ծրագիրը
Նմանատիպ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը իրանցի պաշտոնակցի` Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է իրանական հրթիռային ծրագիրն ու այդ ոլորտում Թեհրանի միջազգային համագործակցությունը: Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի իրականացման հետ կապված իրավիճակին, այդ թվում՝ հաշվի առնելով դրա մի շարք դրույթների գործողության դադարեցումը, որոնք վերաբերում են իրանական հրթիռային ծրագրին և այդ ոլորտում Թեհրանի հետ միջազգային համագործակցությանը, ինչպես նաև ԻԻՀ որոշ իրավաբանական և ֆիզիկական անձանց ակտիվների սառեցմանը», – նշված է հաղորդագրությունում:
Ռուսաստանն ու Իրանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ իրանական հրթիռային ծրագրի վերաբերյալ բանաձևի շրջանակում ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև նշել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջների համակարգված կոպիտ խախտումները ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից: